BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Որևէ երկրի նախագահ կամ պաշտոնյա նման բան չի արել

Որևէ երկրի նախագահ կամ պաշտոնյա նման բան չի արել
23.01.2025 | 06:57

Էս օրն էլ եկավ. «հպարտ ժողովուրդը», «հպարտ քաղաքացին» նշանակվեցին ոչ միայն մեղավոր, այլ նաև՝ չհասկացող: Որոշ ժամանակ անց կնշանակվեն նաև երախտամոռ և ուրացող, եթե չնույնացնեն ու միաձուլեն իշխանությունը՝ պետությանը:

Աշխարհի ոչ մի երկրի նախագահ, վարչապետ երբևէ չի «ֆայմել» կամ, ավելի ճիշտ, այնքան քաղաքական բարոյականություն ու զգուշություն է ունեցել, որ որևէ ոլորտի ռեֆորմի կամ ծառայության թանկացման մերժումը հասարակության կողմից չկապի անմիջականորեն այդ պետության քաղաքացիների հայրենասիրության ցածր մակարդակի շեշտման, այդ պետությունը որպես սեփականը չընդունելու հետ:

Ավելին, նրանք չեն «ֆայմել» այդ ռեֆորմների ու թանկացումների չհիմնավորվածությունն ու թափթփվածությունը, հանրությունից դրանցում առկա խոր թերությունները կոծկելու համար անցնել այնպիսի պոպուլիստական քարոզի, որի լեյտմոտիվը սեփական երկրի քաղաքացիների մենթալ ցածր մակարդակի, ցածր գիտակցության ու կենցաղավարության և իբր պետությունը սեփականը չընկալելու ցուցադրումն ու հիմնավորումն է:

Էդպիսի բան որևէ նախագահ կամ պաշտոնյա չի արել ու չի անի, քանի որ գիտի՝ հաջորդ ընտրություններում իրեն էշի տեղ դնող, իր գրպանին վնաս հասցնող, իրեն պակաս հայրենասիրության, ցածր մենթալիտետ ու քաղաքակրթություն ունենալու մեջ մեղադրող դեմագոգ նախագահի կամ վարչապետի թեկնածուին կուղարկեն քաղաքական աղբարկղը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ